Մեծ Բրիտանիայի դատարանը ուժի մեջ է թողել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիեւի՝ Լոնդոնում ավելի քան 50 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույքի սառեցման մասին որոշումը, կասկած կա, որ այն գնվել է կեղտոտ փողերով։

Transparency International UK-ն հայտնել է. «Մենք ողջունում ենք այս կարեւոր որոշումը հօգուտ այն բանի, որ Ջավանշիր Ֆեյզիեւի անշարժ գույքը Մեծ Բրիտանիայում ներառում է սեփականության վերադարձ։ Սա կարեւոր իրադարձություն է ադրբեջանական «լվացքատան» փողերի լվացման հետաքննությունում, որի մասին Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության կենտրոնը (OCCRP) առաջին անգամ տեղեկացրել է դեռ 2017թ.։

Կարեւոր է, որպեսզի ցանկացած կասկածելի եկամուտ այնպիսի երկրների համար, ինչպիսին Ադրբեջանն է, հետաքննվի։ Կառավարությունը պետք է ապահովի իրավապահ մարմիններին ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են տնտեսական հանցագործության հետաքննման համար»։

Նշենք, որ Ֆեյզիեւը պատգամավոր է դարձել 2010թ., զբաղեցրել է ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համախագահի պաշտոնը, ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի նախագահ Ալիեւին։