Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BFM ֆրանսիական հեռուստաընկերության հարցազրույցում հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներին հաջողվել է կանգնեցնել ռուսական բանակի հարձակումը երկրի արեւելքում։
«Իրավիճակը ճակատում շատ ավելի լավ է, քան վերջին երեք ամսում»,- ասել է Զելենսկին։
Նա ավելացրել է, որ ուկրաինացի զինվորականները դժվարություններ են ունեցել հրետանային արկերի անբավարարության, երկնքի ապահովման, ռուսական հեռահար զենքի եւ ՌԴ դրոնների բարձր խտության պատճառով։
Բայց, ըստ նրա, իրավիճակը կարող է փոխվել «մեկ ամսից կամ մեկ շաբաթից» հետո, եթե Ուկրաինայի ԶՈւ-ն չստանա բավականաչափ աջակցություն։
Վերջին շաբաթների ընթացքում ռուսական զորքերն Ուկրաինայի արեւելքում շարունակում են հարձակումը Դոնեցկի մարզի Ավդեեւկա քաղաքը վերցնելուց հետո։
Արեւմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Ուկրաինան զինամթերքների սուր պակաս ունի՝ ԱՄՆ Կոնգրեսի ռազմական օգնության փաթեթը շտապ հավանության չարժանացնելու եւ այն ֆոնին, որ Եվրամիության երկրները չեն կարողանում կատարել իրենց խոստումները Կիեւ մեծ քանակությամբ արկեր մատակարարելու մասին։





























