Բելգորոդում անօդաչու թռչող սարքն ընկել է առեւտրի կենտրոնի տանիքին, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
«Նախնական տվյալներով՝ վնասվել է մեկ ավտոմեքենա։ Տարածքը շրջափակված է։ Բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում»,- նշել է Գլադկովը։





























