Հայաստանն ու Նորվեգիան շահագրգռված են համագործակցության խորացմամբ: Այդ մասին հայտարարվել է այսօր` նոյեմբերի 9-ին Երեւանում Հայաստանի եւ Նորվեգիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Յունաս Գահր Շտյորեի համատեղ մամուլի ասուլիսում:

Հայաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ անցած տարի կայացել է իր այցը Օսլո, եւ այժմ Նորվեգիայի արտգործնախարարի պատասխանը այցը լավ հնարավորություն է երկխոսության, երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակի քննարկման շարունակման համար: Նալբանդյանը հատուկ հատուկ ընդգծել է փաստը, որ այցը տեղի է ունենում Ֆրիտյոֆ նանսենի 150-ամյակի տոնակատարության օրերին. Նանսենի հուշարձանը տեղադրվելու է Հայաստանի եւ Նորվեգիայի արտգործնախարարությունների մասնակցությամբ:

Նալբանդյանը նշել է այցի տնտեսական բաղադրիչը եւ նկատել, թե այսօր առավոտյան մեկնարկել է Նորվեգիայի ԱԳՆ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը փոքր էներգետիկայի ոլորտում: Այցի շրջանակներում երկու փաստաթուղթ է ստորագրվել` երկու երկրների ԱԳՆ-ներ միջեւ խորհրդատվությունների, եւ դիվանագիտական անձնագրերով անձանց համար վիզային ռեժիմի չեղյալ հայտարարումը:

Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ ընդամենը կա 5 փաստաթուղթ կա, որոնցից երկուսը ստորագրվել է Նալբանդյանի Նորվեգիա այցի ընթացքում: Այդ կապակցությամբ Նալբանդյանը նշել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: