102 տարեկանում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի որդին՝ ծովակալ, նախկին սենատոր Ֆիլիպը, տեղեկացրել է Ֆրանս պրես գործակալությունը։
«Նա մահացել է երեքշաբթի գիշեր, հաշմանդամների ազգային հաստատությունում, որտեղ գտնվում էր արդեն երկու տարի»,- գործակալությունը մեջբերել է Ֆիլիպի որդու՝ Իվի խոսքերը։





























