Մայամիում ԱՄՆ սահմանապահ պահպանությունը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի Հաիթիից փախստականների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է New York Post թերթը՝ հղում կատարելով փաստաթղթին։
Դրանում նշվել է, որ բաց ծով դուրս եկող անլեգալներին չի հաջողվի վերադարձնել հայրենիք անկայուն իրադրության պատճառով։
«Ափամերձ պահպանությունը կարող է չկանգնեցնել Հաիթիի նավերը»,- ընդգծվել է փաստաթղթում։ Իսկ եթե անլեգալները սկսեն զանգվածաբար ափ դուրս գալ, դա «կխափանի այլ խնդիրներ կատարելու» հնարավորությունը տեղի պահպանության համար, նշվել է փաստաթղթում։
ՄԱԿ տվյալներով, որոնք ներկայացրել է թերթը, վերջին օրերին մոտ 15 հազար հաիթցի ստիպված է եղել վերաբնակվել։





























