Ռադիոէլեկտրոնային պայքարի հերթապահ համակարգերի աշխատանքի արդյունքում այսօր Նովոշախտինսկին մոտեցող երեք դրոն ընկել է տեղի նավթամթերքների գործարանի տարածքում, տեղեկացրել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը։
Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանի տեխնոլոգիական օբյեկտները կանգնեցվել են, ավելացրել է նահանգապետը։ Նրա տվյալներով՝ գրոհի հետեւանքով տուժածներ եւ ավերածություններ չկան։
Դրանից մի քանի ժամ առաջ նա իր Թելեգրամ-ալիքում գրել էր, որ Նովոշախտինսկը գրոհող անօդաչուները ոչնչացվել են։





























