ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Գաբրիել Էսկոբարը Կոսովոյի բարձրաստիճան պաշտոնյաներին չորեքշաբթի վստահեցրել է, որ երկարամյա մրցակից Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորման բեռը ընկնելու է երկու կողմերի վրա, հայտնում է AP-ն։
Էսկոբարը Կոսովոյի պաշտոնյաների հետ հանդիպել է Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները վերսկսելու ամերիկյան վերջին փորձի շրջանակներում այն բանից հետո, երբ Կոսովոն կայացրեց իր տարածքում էթնիկ սերբերին սերբական դինարն օգտագործելն արգելելու վիճահարույց որոշումը:
Կենտրոնական բանկի արգելքը նոր լարվածություն է առաջացրել և սերբալեզու տարածքներում սպառնում է քաոս առաջացնել, որտեղ դինարը լայնորեն օգտագործվում է Սերբիայի կողմից ղեկավարվող հաստատությունների աշխատակիցների թոշակներն ու աշխատավարձերը վճարելու համար:
Էսկոբարը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Բրյուսելն ամեն կերպ պայքարել են Պրիշտինայի և Բելգրադի միջև երկխոսությունը «ճիշտ ուղու վրա վերադարձնելու համար»:
Բրյուսելը նախազգուշացրել է երկու կողմերին, որ փոխզիջումների չգնալը վտանգում է Սերբիայի և Կոսովոյի այն դաշինքին միանալու հնարավորությունները, որը միջնորդ է հանդիսանում նախկին թշնամիների միջև երկխոսության համար: Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը 2008 թվականից։ «Երկու կողմերն էլ պետք է առաջ շարժվեն պատմական համաձայնագրի իրագործման հարցում», - ասել է Էսկոբարը՝ վստահեցնելով Կոսովոյին, որ «սա միակողմանի փորձ չէ ստիպելու Կոսովոյին ընդունել կոշտ որոշումներ, որոնք անհրաժեշտ են նրա համար, որ երկխոսությունը, օրենքը և համաձայնությունն իրականություն դառնան:





























