Թայվանի Զինված ուժերը կղզու մոտ մեկ օրում գրանցել են Չինաստանի 10 նավ եւ 26 թռչող սարք։ Այս մասին նշվել է այն հայտարարությունում, որը տեղակայվել է պաշտպանական գերատեսչության կայքում։
Նշվել է, որ 18 թռչող սարք հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը, մտել ՀՕՊ ճանաչման գոտի հյուսիսային, հարավարեւմտյան եւ արեւելյան մասերում։ Հայտարարությունում նշվել է, որ Թայվանի բանակը ի պատասխան գործի է դրել ավիացիա, ինչպես նաեւ ցամաքային զենիթային հրթիռային համալիրներ՝ թիրախներին հետեւելու համար։
Թայվանը սեփական վարչակազմ ունի 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ, պարտություն կրելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։





























