Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար: Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին․

«Երեկ Եվրախորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։

Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար:

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա»,- գրել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը։