Արգենտինայի կառավարությունն ընդլայնել է իրավապահ մարմինների հրազեն օգտագործելու իրավունքը եւ թույլ է տվել առանց նախազգուշացման կրակել որոշ դեպքերում։ Հրամանագիրը հրապարակվել է կառավարական տեղեկատուում։

Իրավապահ մարմինների աշխատակիցները, ըստ փաստաթղթի, զենքը կիրառելուց առաջ պետք է ներկայանան եւ պահանջեն «դադարեցնել հանցավոր գործողությունները»,, բայց այդ պարտականությունից ազատվում են այն դեպքում, եթե նախազգուշացումը վտանգ սպառնա երրորդ անձանց կամ ոստիկանների կյանքի համար, ինչպես նաեւ այն դեպքում, եթե այդ պահանջի կատարումը «անօգուտ» է։

Հրամանագիրը նաեւ թույլ է տալիս հրազեն օգտագործել կյանքի սպառնալիքի առկայության դեպքում եւ հանցագործությունը կանխելու համար։ Ոստիկանները կրակելու են, որպեսզի թույլ չտան հանցագործներին փախչել։ Կրակելու համար հիմք կարող են ծառայել «շարժումները, որոնք մատնանշում են զենքի օգտագործման մասին», զենքի առկայությունը հանցակցի, ինչպես նաեւ հենց հանցագործի մոտ, «անգամ եթե հետագայում պարզվի, որ դա մուլյաժ էր»։  

Փետրվարի սկզբին Արգենտինայի իշխանությունները հայտարարել էին, որ զենքի կիրառման նոր կանոնակարգ են ներդնելու։ «Ոստիկանները, ժանդարմները, անվտանգության ուժերի աշխատակիցները կիմանան, որ իրենք պաշտպանում են եւ իրենց պաշտպանում է համակարգը, որը թույլ է տալիս կատարել այն գործառույթը, որի համար իրենց պատրաստել են։ Մենք նոր դեպքեր չենք ուզում, ինչպես Լուիս Չոկոբարի դեպքում էր։ Մենք չենք ցանկանում, որ իրավապահ մարմինների աշխատակիցներին դատեն պարտքը չկատարելու համար»,- ասել է անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը մամուլի ասուլիսում։