Boeing ընկերության ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով չնախատեսված վայրէջք է կատարել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում, տեղեկացրել է CBS News հեռուստաալիքը։
«Amercian Airlines ընկերության Boeing 777 ինքնաթիռը չորեքշաբթի հարկադրական վայրէջք է կատարել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում տեխնիկական խնդրի պատճառով»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդման մեջ։
Ընկերության ներկայացուցչի խոսքով, որին հղում է կատարել հեռուստաալիքը, ծագած խնդրի մասին տեղեկացրել է օդաչուն։ Բայց թե ինչն է հարկադիր վայրէջքի բուն պատճառը՝ չի տեղեկացվում։ Վայրէջքի ժամանակ ուղեւորներից ոչ մեկը չի տուժել։





























