Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռը խափանվել է նրա ԱՄՆ կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնի է դարձել Fakt լեհական պարբերականին։

Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռում շարքից դուրս է եկել մոնիտորների համակարգը։

Այս իրավիճակում, ընթացակարգերի համաձայն, ինքնաթիռը վերադառնում է Լեհաստան, բայց չի կարող ուղեւորներ փոխադրել։

Հակառակ ուղղությամբ չվերթի համար օգտագործվելու է երկրորդ ինքնաթիռը, որը ԱՄՆ է ժամանել որպես «պահեստային»՝ հրահանգներին համապատասխան։

Քանի որ պահեստային ինքնաթիռը թռիչքի ավելի քիչ հեռավորություն ունի, երթուղին մի փոքր կփոխվի, կպահանջվի լրացուցիչ կանգառ լրալցարկման համար։

Ինչպես նշել է պարբերականը, դրա համար նախագահական ինքնաթիռը վայրէջք կկատարի Ազորյան կղզիներում։

Դուդայի հանդիպումը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հետ, որը նախատեսված է հինգշաբթի Բրյուսելում, տեղի կունենա ժամանակին։