Էստոնիայի Լիունասկյան պրեֆեկտուրայի սահմանապահները իջեցրել են վարդագույն ծովաձիու նման փչովի օդապարիկ, որը նախօրեի գիշերը անցել էր Չուդի լիճը էստոնա-ռուսական սահմանին, այս մասին տեղեկացրել են պրեֆեկտուրայում։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշեր, ժամը 02.00-ին, երբ էստոնացի սահմանապահները ժամանակավոր անցակետի մոտ նկատել են «սահմանի անօրինական հատում»։
«Սակայն որքան մեծ է եղել նրանց զարմանքը, երբ պարզվել է, որ սահմանախախտը վարդագույն ծովաձիուկն էր»,- ավելացրել են պրեֆեկտուրայում։
Սահմանապահները սկզբում իջեցրել են «էակին» եւ վերջում նրան տարել սահմանի մոտ, «որտեղ գտնվելու է այնքան ժամանակ, մինչեւ որ նրա կենսական ուժերը սպառվեն»,- գրել են տեղի իշխանությունները։





























