Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ եկեղեցու գործը բարոյական քրիստոնեական ուղենիշներ սահմանելն է, այլ ոչ թե քաղաքականությամբ զբաղվելը։ Նա հիշեցրել է, որ 2020 թվականին հանրապետության նախագահական ընտրությունների ժամանակ որոշ քահանաներ հենց դրանով են զբաղվել։

«Մենք հիշում ենք, թե ինչպես 2020 թվականին որոշ քահանաներ, ցավոք նաև ուղղափառներ, ներգրավվեցին քաղաքականության մեջ։ Ասեմ, որ պետությունն ունի դրա համար հատուկ ինստիտուտներ, պատրաստված մարդիկ։ Եկեղեցու գործը բարոյական քրիստոնեական ուղենիշներ սահմանելն է»,- ասել է նախագահը Բելառուսի ուղղափառ եկեղեցու (ԲՕԿ) Սինոդի հետ հանդիպմանը: Նրա խոսքերը մեջբերել է BelTA գործակալությունը։

Նախագահն ընդգծել է, որ այս հանդիպումը մեծ նշանակություն ունի ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում և Բելառուսում այնպիսի կարևոր քաղաքական իրադարձությունների նախաշեմին, ինչպիսիք են Համաբելառուսական ժողովրդական ժողովը (նախատեսված է ապրիլի 19-26-ը) և 2025 թվականի նախագահական ընտրությունները։ «Եկեք այսօր միասին փորձենք պատասխանել հարցին. մենք ամեն ինչ անում ենք, որ վատ մտքերով օտարները ոտք չդնեն մեր եկեղեցիներ, փոխեն մեր հիմքերը և թելադրեն, թե ինչպես պետք է ապրել»,- ասել է նախագահը։

Լուկաշենկոյի խոսքով՝ ԲՕԿ-ն առանձնահատուկ դեր ունի բազմադավան բելառուսական պետությունում։ «Մեր հասարակության հիվանդությունների բուժման գործի ո՞ր գործնական մասն եք պատրաստ ստանձնելու: Եկեղեցին ինքը պատրա՞ստ է փոխվել՝ չփոխելով իր հոգեւոր իդեալներն ու արժեքները»։ - ասել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ պետությունն ու ուղղափառ եկեղեցին շփման բազմաթիվ կետեր ունեն, իսկ ուղղափառության պատմությունը կապված է Բելառուսում պետականության ձևավորման հետ։