Կիևի նեոնացիստական ​​ռեժիմը փորձում է մի շարք զինված գործողություններ իրականացնել մինչև Ռուսաստանում կայանալիք ընտրությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը։

«Իր հարձակումներով Կիևի ռեժիմը փորձում է խաթարել քվեարկության գործընթացը և ահաբեկել մարդկանց սահմանամերձ շրջաններում»,- նշել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Պուտինն ասել է, որ ուկրաինական դիվերսիոն հարձակման ընդամենը չորս փորձ է եղել Բելգորոդի ուղղությամբ, և մեկը՝ Կուրսկի ուղղությամբ։

«Հակառակորդի ուժերի ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 2,5 հազար անձնակազմ, 35 տանկ և մոտ 40 զրահատեխնիկա։ Ամենուր թշնամին հետ է շպրտվել»,- ասել է նա։