Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ՝ մշակելու համար եվրոպական երկրների միասնական դիրքորոշում Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում ռազմական օգնության վերաբերյալ, հայտնում է BBC-ն։

Նախօրեին Կիևի եվրոպացի գործընկերների միջև պառակտում էր նկատվել:

Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը սպառնում է ֆրանսիացիների և Եվրոպայի բոլոր բնակիչների անվտանգությանը։ Նրա խոսքով, եթե ռուսական ուժերը հաղթեն, Եվրոպայում անվտանգությունը զրոյի կհասցվի:

Շոլցն իր հերթին հրապարակայնորեն շատ ավելի զգուշավոր դիրքորոշում է հայտնում. Մասնավորապես, նա բացառել է ուկրաինական տարածքում գերմանական Taurus թեւավոր հրթիռների տեղակայումը։

Վերջին ամիսներին ուկրաինացի զինվորականները սպառազինության աղետալի պակասի հետ են բախվել։

Այն բանից հետո, երբ աջակողմյան կոնգրեսական հանրապետականները արգելափակեցին Ուկրաինային տրամադրվող 60 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթը, Շոլցին ավելի ու ավելի են դիմում Կիևին տրամադրվող ռազմական օգնությունն ավելացնելու մասին հարցերով: