Կահիրեում Գերմանական հնագիտական ինստիտուտի թիմի կողմից պեղումների ժամանակ հայտնաբերվել է Հին թագավորության եգիպտական մաստաբա՝ զարդարված գեղատեսիլ գծանկարներով։ Այս մասին հայտնում է Եգիպտոսի տեղեկատվական պետական ծառայությունը։
Դահշուրը, որը գտնվում է անապատում, Կահիրեից 26 կմ հարավ, Նեղոսի արևմտյան ափին, գտնվում են Հին թագավորության հայտնի բուրգերը: Կարևորներից են Կարմիր բուրգը և թեքված բուրգը, որը վերագրվում է փարավոն Սնեֆրուին (մոտ 2650 թ. մ.թ.ա.)
Հետազոտությունները ցույց են տալիս, որ հայտնաբերված մաստաբան կարելի է թվագրել 5-րդ դինաստիայի վերջով կամ 6-րդ դինաստիայի սկզբով, ասել է Ստեֆան Զայդելմայերը, ով ղեկավարել է պեղումները։ Արձանագրությունները ցույց են տալիս, որ գերեզմանը պատկանել է Սենեբ-նեբեֆ անունով մի մարդու, որը մի քանի պաշտոններ է զբաղեցրել թագավորական պալատում, իսկ նրա կինը կրել է Հաթորի քրմուհի և Սիկամորի տիկին տիտղոսները։ Ըստ հնագետների՝ այս գտածոն առանձնանում է նրբագեղ գեղանկարչությամբ, ինչը հազվադեպ է Դահշուր նեկրոպոլիսում։
Նրբագեղ նկարները պատկերում են առօրյա կյանքի տեսարաններ, ինչպիսիք են հացահատիկի կալսումը, Նեղոսով նավարկվող նավերը և շուկայի մարդիկ։





























