Մայրաքաղաքի Crocus City Hall համերգասրահում փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է Կալաշնիկովի ինքնաձիգ, որի բռնակը ներկված է ռուսական եռագույնով՝ «Հանուն Ռուսաստանի ազատության» մակագրությամբ։ Այս տեղեկությունը հայտնվել է Baza Telegram ալիքում։
Ալիքի տեղեկություններով՝ սկզբում փրկարարները արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցների հետ աշխատել են այրվող շենքի տարածքում։
«Հայտնաբերվել է Կալաշնիկովի ինքնաձիգ»,- ասվում է հրապարակման մեջ։
Բացի այդ, գործողության ընթացքում հատուկ ծառայության աշխատակիցները ԱԻՆ աշխատողներին հանձնարարել են հավաքել բոլոր հայտնաբերված հեռախոսները՝ ահաբեկիչներից մեկի կորցրած բջջային հեռախոս գտնելու ակնկալիքով։
«Տեղեկությունը հաստատվել է. հայտնաբերվել է հանցագործի սմարթֆոնը»,- եզրափակվում է հաղորդագրությունում։





























