«Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող երկու մեղադրվողների ցմահ բանտարկություն է սպառնում, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են դատարանում։

Ինչպես տեղեկացրել են «ՌԻԱ Նովոստի»-ին Մոսկվայի Բասմանյան դատարանում, Ռաչաբալիզոդա Սաիդաքրամի Մուրոդալիին եւ Դալերջոն Միրզոեւին ներկայացվել է ահաբեկչություն կատարելու մեղադրանք, որը հանգեցրել է մարդկանց մահվան, կազմակերպված խմբի կազմում (ՌԴ Քր. օր. 205 հոդվածի 3-րդ մասի «բ» կետ)։ Հոդվածով նախատեսվող առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է։

Այսօր դատարանը քննելու է նրանց ձերբակալելու մասին քննության միջնորդությունը։