Բահրեյնը ձգտում է միանալ ԲՐԻԿՍ-ին եւ մասնակցել միավորման աշխատանքին, բայց կան մի շարք խոչընդոտներ։ Այս մասին մարտի 26-ին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  Մոսկվայում Բահրեյնի դեսպան Ահմեդ Ալ-Սաաթին։

Դեսպանը նշել է, որ երկիրը ձգտում է միանալ եւ մասնակցել ինչպես ԲՐԻԿՍ-ի, այնպես էլ միջազգային տնտեսական եւ քաղաքական այլ կազմակերպությունների աշխատանքին։

Իր հերթին, նշել է դիվանագետը, Ռուսաստանն արել է ամեն ինչ, որպեսզի մենք եւս լինենք այդ միավորումում, բայց կան փաստաթղթեր, որոնք դեռ պատրաստ չեն, որպեսզի երկիրն անդամակցի ԲՐԻԿՍ-ին։