Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) ընդհանուր առմամբ 38 ռազմական գործողություն է իրականացրել Կարմիր և Արաբական ծովերում, ինչպես նաև Հնդկական օվկիանոսում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Մուհամմադ Ալի ալ Հութին։

«Ռազմածովային ուժերը և առափնյա ծառայությունը իրականացրել են 38 գործողություն, որոնք շատ կարևոր են եղել թշնամուն զսպելու համար», - մեջբերում է նրա խոսքերը Al Mayadeen հեռուստաալիքը:

Ալ-Հութիի խոսքով՝ Հութիի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել 4585 հարձակում, ինչի արդյունքում 165 մարտական ​​ինքնաթիռ և հետախուզական անօդաչու թռչող սարք են կործանվել։