Վաշինգտոնը Իսրայելի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման ապացույցներ չի տեսնում Գազայի հատվածում մարտական գործողությունների ընթացքում։

«Մենք միջազգային հումանիտար իրավունքի ոչ մի խախտում չենք հայտնաբերել մարտական գործողությունների եւ հումանիտար օգնության առաքման ընթացքում»,- հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Նա նշել է, որ կառավարությունը մայիսի 8-ին Կոնգրեսին կներկայացնի հաշվետվություն Ազգային անվտանգության հուշագիր-20 (NSM-20) դիրեկտիվի համապատասխան, նշել է AFP գործակալությունը։

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փետրվարին, Իսրայելի աճող ռազմական գործողության առնչությամբ, հրապարակել էր դիրեկտիվ, որը պահանջում էր ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստացող երկրներից «հուսալի եւ հավաստի» երաշխիքներ ներկայացնել, որ նրանք հետեւում են միջազգային իրավունքին։

Պետդեպարտամենտը հաստատել է, որ, Իսրայելից բացի, եւս վեց երկրներ՝ Կոլումբիան, Իրաքը, Քենիան, Նիգերիան, Սոմալին եւ Ուկրաինան, նման հավաստիացումներ են ներկայացրել։