ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իսրայելին Գազայի հատվածում պատերազմն ավարտելու անհրաժեշտության մասին, քանի որ երկիրը պետք է «շատ զգույշ» լինի «մեծ աջակցության կորստի» հարցում։ Այս մասին տեղեկացրել է Politico-ն։

Նշվել է, որ Թրամփի հարցազրույցը տրվել է այն պահին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետ է կանչել իսրայելական պատվիրակությանը, որը պետք է այցելեր Վաշինգտոն։ Ուղեւորությունը նախատեսվում էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն թույլատրել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդին ընդունել բանաձեւ Գազայում Ռամադանի շրջանում հրադադարի մասին։

Թրամփը ենթադրել է, որ իր գործողությունները հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո շատ նման կլինեին Թել Ավիվի գործողություններին։ Սակայն նա նշել է, որ Իսրայելը «շատ մեծ սխալ է գործել» Գազայի հատվածի վրա ռումբեր նետելու լուսանկարների հետ կապված, քանի որ դրանք օգնել են հանրային կարծիքը կողմնորոշել իսրայելցիների դեմ։