Ամերիկյան Մերիլենդ նահանգում նավի հետ բախումից հետո փլուզվել է Ֆրենսիս Սքոթ Կիի կամուրջը, տեղեկացրել է Daily Mail-ը։

Քառաշերտ կամրջի (երկարությունը՝ 2,7 կիլոմետր) պողպատից կառուցված մի քանի թռիչքները փլուզվել են այն բանից հետո, երբ բեռնանավը հարվածել է նրանց հենասյանը։

Փլուզման փաստը հաստատել են ԱՄՆ Ափային պահպանությունը եւ Մերիլենդի Տրանսպորտի վարչությունը։ Նշվել է, որ միջադեպի ժամանակ կամրջին երթեւեկություն կար։ Տուժածների թիվը ներկա պահին հայտնի չէ։

Կամուրջն անցնում է Պատապսկո գետի վրայով եւ միացնում Բալթիմոր նավահանգիստն ու Interstate-695 ավտոմայրուղին։