Աթենքի Պատիսիա շրջանում 19-ամյա երիտասարդը հարձակվել է դպրոցի վրա եւ մուրճով ու դանակով վիրավորել տնօրենին եւ մեկ աշակերտի։ Այս մասին տեղեկացրել է ERT հունական հանրային հեռուստատեսությունը։
«Այսօր լուրջ միջադեպ է տեղի ունեցել Պատիսիա շրջանի միջնակարգ դպրոցում։ Ոստիկանության տվյալներով, օտարերկրյա քաղաքացին՝ աշակերտներից մեկի եղբայրը, մտել է դպրոց մուրճով եւ վիրավորել 18-ամյա աշակերտին՝ մուրճով հարվածելով նրա գլխին ու մարմնին, իսկ հետո դանակով հարվածել է դպրոցի տնօրենի որովայնին»,- տեղեկացրել է ERT-ն։
Հաղորդման մեջ նշված է, որ վնասվածքները լուրջ չեն թվում, բայց երկու տուժածները տեղափոխվել են հիվանդանոց՝ առաջին բուժօգնություն ստանալու համար։
Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։ Նախնական տվյալներով՝ նա իբր հարձակումը կատարել է այն դպրոցականի դեմ, որը հարվածել էր իր եղբորը։




























