Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ասանժի, նա կկարողանա շարունակել ԱՄՆ-ին արտահանձնման որոշման բողոքարկումը բրիտանական դատարաններում։

Դատարանը նաեւ ԱՄՆ կառավարությանը երեք շաբաթ է տվել, որպեսզի երաշխիքներ ներկայացնի, որ Ասանժի իրավունքները դատարանում կպահպանվեն եւ որ նրան մահապատիժ չի սպառնում։

Լոնդոնի գերագույն դատարանը Ասանժի գործով հաջորդ լսումները նշանակել է մայիսի 20-ին, եթե կողմերը ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը։