ԱՄՆ-ն փորձում է հասնել Մոնղոլիայի նախկին վարչապետի նյույորքյան երկու բնակարանների բռնագանձմանը, որոնք վերջինը գնել է օգտակար հանածոների վաճառքից ստացված անօրինական միջոցներով, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով դատախազությանը։
Դաշնային դատախազը Բրուքլինում հայտնել է, որ Մոնղոլիայի նախկին վարչապետ Սուհբաաթար Բատբոլդը եւ նրա ընտանիքը 2012 եւ 2015թթ. երկու բնակարան են գնել Մանհեթենի կենտրոնում՝ 14 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։
Փողերն, ըստ դատախազության, ստացվել են 68 մլն դոլար արժողությամբ օգտակար հանածոների արդյունահանման գործարքից, որը կնքվել է Հոնկոնգում գրանցված Catrison Limited ընկերության հետ 2011թ.՝ Ասիայում ամենամեծ պնղձի հանքի խտանյութի գնման վերաբերյալ։
Դատախազների խոսքով՝ Catrison Limited-ը օգտակար հանածոների արդյունահանման փորձ չուներ եւ վերահսկվում էր Բատբոլդի կողմից միջնորդների միջոցով։
«Բատբոլդը շահույթն օգտագործել է էլիտար անշարժ գույք գնելու համար՝ խախտելով Միացյալ Նահանգների դաշնային օրենսդրությունը»,- նշվել է Բրուքլինի գլխավոր դաշնային դատախազ Բրեոն Պիսի հայտարարությունում։
Բատբոլդը Մոնղոլիայի վարչապետ է եղել 2009-2012թթ. եւ ներկայում աշխատում է երկրի խորհրդարանում։





























