Կուրիլյան կղզիների ափերի մոտ 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»;
Մարտի 27-ին՝ ժամը 13:03-ին, Կուրիլյան կղզիների ափերի մոտ 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ կայանի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Սիմուշիր կղզուց 187 կիլոմետր հարավ-արևելք։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա։




























