Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սոցցանցերում հանելուկային գրառում է հրապարակել երկրի ու նրա բնակիչների համար ծանր օրերի մասին։ Նա որեւէ մանրամասն չի նշել Սերբիային սպառնացող վտանգների մասին, բայց խոստացել է բնակիչներին տեղեկացնել այդ մասին առաջիկա օրերին։
«Ծանր օրեր են Սերբիայի համար։ Այս պահին դժվար է խոսել, թե ինչ նորություններ ենք ստանում վերջին 48 ժամում»,- գրել է Վուչիչը։
Նրա խոսքով՝ ստացված տվյալներն ուղիղ սպառնում են ինչպես Սերբիայի, այնպես էլ Սերբիայի Հանրապետության կենսականորեն կարեւոր ազգային շահերին։
«Առաջիկա օրերին Սերբիայի ժողովրդին կտեղեկացնեմ բոլոր մարտահրավերների մասին, որոնք կանգնած են մեր առջեւ։ Դժվար է լինելու։ Կպայքարենք։ Սերբիան կհաղթի»,- ավելացրել է Վուչիչը։
Ինչպես հայտնի է, Սերբիայում գաղտնի ոստիկանության աշխատակիցներն ինքնաձիգներով պարեկել են Բելգրադի փողոցներում հանգստյան օրերին։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ իրենք եւ ոստիկանությունը քաղաքացիական հագուստներով հետեւելու են մայրաքաղաքի մարզական օբյեկտներին եւ առեւտրի կենտրոններին։





























