ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան ստեղծել են նոր աշխատանքային խումբ, որի նպատակն է խանգարել Հյուսիսային Կորեային նավթ ստանալ ՄԱԿ պատժամիջոցների շրջանցմամբ։ Ընդլայնված թիրախային խմբի (EDTF) առաջին նիստը տեղի է ունեցել Վաշինգտոնում մարտի 27-ին։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը։

«Նավթը կարեւոր ռեսուրս է Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային մշակումների եւ նրա ռազմական հզորության համար»,- ընդգծվել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Այս առնչությամբ Սեուլը եւ Վաշինգտոնը անհանգստություն են հայտնել Հյուսիսային Կորեա ռուսական նավթի հնարավոր մատակարարումների վերաբերյալ։

Որպես հնարավոր միջոցներ դիտարկվում են կրկնակի պատժամիջոցները, ինչպես նաեւ վերահսկողության մեջ մասնավոր հատվածի  եւ երրորդ կողմերի ներգրավումը։