Արգենտինայի իշխանությունները մտադիր են առաջիկայում ազատել 70 հազար պետական ծառայողի։ Այս մասին նշել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյնը Լատինաամերիկյան տնտեսագետների համաժողովի փակման ժամանակ։
«Մենք ազատել ենք 50 հազար պետծառայողների, խզվել են նրանց հետ պայմանագրերը։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այժմ պայմանագրերի թիվը կրճատվում է, կխզվեն 70 հազար պայմանագրեր»,- ասել է նա, փոխանցել է La Política Online-ը։
Պորտալի տվյալներով՝ կառավարությունը մտադիր է խզել տասնյակ հազար «անպիտան» պայմանագրեր, որոնց ժամկետը սպառվում է մարտի 31-ին։
2023թ. դեկտեմբերի 27-ին Արգենտինաի կառավարությունը չերկարացրեց ավելի քան 5 հազար պետծառայողների պայմանագրերը, որոնք վարձվել էին 2023թ.։ Մնացած պայմանագրերի հարցում իրականացվել է ստուգում, որը տեւել է 90 օր։ Այս միջոցառումը չի առնչվել այն աշխատակիցներին, որոնք վարձվել են օրենքով սահմանված կարգով կամ համարվում են «անփոխարինելի աշխատանքի համար»։





























