Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է սովի սպառնալիքի մասին Գազայի հատվածում՝ իսրայելական ռմբակոծությունների պատճառով։ Նա այս հայտարարությունը հրապարակել է X-ում։

Նա նշել է, որ «Գազային սով է սպառնում շարունակվող ռմբակոծությունների պատճառով»։ «Պարենի անբավարարությունը եւ հիվանդությունները հյուծում են շրջանի բնակչությանը։ Այժմ անհրաժեշտ են համաձայնեցված գործողություններ, որոնք թույլ կտան ապահովել պարենի եւ դեղերի շտապ առաքումը եւ կպաշտպանեն հիվանդանոցները հարձակումներից, որպեսզի բուժաշխատողները կարողանան խնամել քաղցից, հիվանդություններից ու վնասվածքներից հյուծված պացիենտներին»,- ասել է Գեբրեյեսուսը՝ նորից «կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը եւ թույլ տալ հումանիտար կազմակերպություններին հասնել» պաղեստինյան անկլավ։