Թայվանի Զինված ուժերը կղզու մոտ գրանցել են չինական 20 թռչող սարք եւ 8 նավ։ Այս մասին տեղեկացրել է կղզու պաշտպանական գերատեսչությունը։

Թայվանցի զինվորականների  տվյալներով՝ Չինաստանի բանակի 14 թռչող սարքեր հատել են Թայվանի նեղուցի այսպես կոչված միջին գիծը, որը կղզում համարում են Չինաստանի հետ սահմանազատման պայմանական գիծ։ Դրանց մեջ եղել են J-16 կործանիչներ, Y-8 բազմաթիրախային ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։

Մարտի սկզբից Թայվանի բանակը կղզու մոտ գրանցել է չինական  343 թռչող սարք եւ 186 նավ։

Թայվանն ունի սեփական վարչակարգ 1949-ից, երբ այդտեղ են փախել Գոմինդանի ուժերի մնացորդները Չան Կայ Շիի (1887-1975) գլխավորությամբ՝ պարտություն կրելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։