Տղամարդը կրակոցներ է արձակել Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում։ Այս մասին տեղեկացրել է կղզու կենտրոնական տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով գերատեսչությանը։

Տեղեկացվել է, որ տղամարդը մտել է նախարարության առաջին հարկի սրահ տեղի ժամանակով առավոտյան ժամը 10-ին մոտ եւ հակակառավարական կոչեր արել։

Դրանից հետո նա կրակել է զենքից, որը բերել էր իր հետ։ Կրակոցներից կոտրվել է գլխավոր մուտքի ապակին, վնասվել է պատը։

Նախարարությունում նշել են, որ տուժածներ չկան։

Ավելի ուշ տղամարդը փորձել է բարձրանալ վերին հարկեր ու մոտենալ աշխատասենյակներին, բայց պահապանները փակել են նրա ճանապարհը։ Շուտով եկել է ոստիկանությունը եւ ձերբակալել նրան։

Գերատեսչության շենքը շրջապատված է, կասկածյալին հարցաքննում են։