Չորեքշաբթի Միացյալ Նահանգները հայտարարել է նոր պատժամիջոցներ մտցնելու մասին վեց ֆիզիկական անձանց եւ երկու ընկերությունների նկատմամբ, որոնք տեղակայվում են Ռուսաստանում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, նրանց մեղադրելով  Հյուսիսային Կորեայի սպառազինությունների ծրագրին միջոցներ տրամադրելու մեջ։

ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունում նշված է, որ գործողությունները ձեռնարկվել են Հարավային Կորեայի հետ համակարգմամբ։

Հայտարարությունում նշվել են վեց ֆիզիկական անձինք՝ Յու Պու Ունգ, Ռի Թոնգ Հյոք, Հան Չոլ Ման, Օ Ին Չուն, Չոն Սոն Հո եւ Ջոն Յոն Գուն։

Պատժամիջոցների ենթարկված ընկերություններն են Alis LLC-ն, որը գտնվում է Վլադիվոստոկում, եւ ԱՄԷ-ում գրանցված Pioneer Bencont Star Real Estate-ը։

Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 2023թ. մայիսից պատժամիջոցների տակ գտնվող Chinyong-ը օգտագործում է ընկերությունների եւ ներկայացուցիչների ցանցը հյուսիսկորեական ՏՏ մասնագետներին, որոնք աշխատում են Ռուսաստանում եւ Լաոսում, կառավարելու համար։

Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան այս շաբաթ հայտարարել են նոր աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ ուղղված Հյուսիսային Կորեայի համար նավթի անլեգալ ներմուծումը կանխելուն, քանի որ գոյություն ունեցող միջազգային պատժամիջոցները, որոնք մտցրել է ՄԱԿ ԱԽ-ն, գրեթե չեն գործում։