Չինաստանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես գոտի, որը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք։ Այս մասին «Հայաստանը որպես քաղաքակրթության խաչմերուկ. պատմամշակութային կապեր» գիտաժողովում մարտի 28-ին ասել է չինացի քաղաքագետ Չան Լյուն։

Նա ավելացրել է, որ Չինաստանը հաջողությամբ զարգացնում է հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ։   Փորձագետն ավելացրել է, որ Պեկինը Երեւանի հետ ձգտում է հարաբերություններ զարգացնել տնտեսության եւ մշակույթի ոլորտներում, իսկ Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի ոլորտում։ «Վրաստանի հետ եւս անցյալ տարի ստորագրել ենք համաձայնագիր (ռազմավարական գործընկերության մասին- խմբ.)»,- ընդգծել է Չան Լյուն։

Նա հավաստիացրել է, որ Չինաստանը շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի։