ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական կապերի համակարգող Ջոն Քիրբին կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները նախազգուշացրել է ռուսական հետախուզական ծառայություններին Մոսկվայում ծայրահեղականների մոտալուտ հարձակման մասին։

Ըստ նրա՝ ահաբեկչության պատասխանատուն «Իսլամական պետությունն» է, և Ուկրաինայի մասնակցության մասին Ռուսաստանի իշխանությունների պնդումներն «անհեթեթություն» են։

«Հորեղբայրս ասում էր, որ գոմաղբ վաճառողները հաճախ նմուշները պահում են բերանում։ Ռուս պաշտոնյաները լավ էլ գոմաղբ վաճառող են թվում»,- Մոսկվայի հայտարարությունները մեկնաբանելով շեշտել է Քիրբին։

ՌԴ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ահաբեկչությունը ֆինանսավորել են Ուկրաինայի ազգայնականները։