Բրիտանական բանակի անդամներին թույլ կտան մորուք կրել՝ հանելով 100-ամյա արգելքը, գրում է Telegraph թերթը։

Հրատարակության տվյալներով՝ հինգշաբթի օրը հրամանագիրը, որը թույլ է տալիս ցամաքային զորքերի սպաներին և զինվորներին մորուք կրել, ստորագրել է թագավոր Չարլզ III-ը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։

Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը, որով Զատկի տոնին զինվորականներին արձակուրդ է տրվելու հերթապահությունից հեռու մորուքները աճեցնելու համար։

Արգելքի վերացումը կապված է բանակում նորակոչիկների համալրման ճգնաժամի քննարկման հետ։ Պաշտպանության նախարար Գրանտ Շապսը քննարկման ժամանակ, մասնավորապես, ասել է, որ մորուք կրելու արգելքը «ծիծաղելի է»։ Ռազմաօդային ուժերում և թագավորական նավատորմում ծառայող զինվորականներին թույլատրվել է մորուք կրել։

Հրամանագրում նշվում է, որ մորուքը պետք է լինի «կոկիկ» և համապատասխանի զինվորականների կոկիկ արտաքինի սկզբունքներին ու չափանիշներին։