Առնվազն 680 մարդ Ճապոնիայում դիմել է բժշկի կամ պատրաստվում է դա անել՝ ստուգելու իրենց առողջությունը՝ Kobayashi Pharmaceutical ընկերության կոջի (ֆերմենտացված բրինձ) կարմիր բրնձի էքստրակտային հավելումներ ընդունելուց հետո, ընդ որում, հոսպիտալացումների թիվը հասել է 114-ի: Այն մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ընկերության ղեկավար, գործադիր տնօրեն Ացուշի Վատանաբեն։
«Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է, մոտ 680 մարդ դիմել է բժշկի կամ ցանկանում է հիվանդանոցում հետազոտվել»,- ասել է նա։ Նախկինում գրանցվել էր 93 հոսպիտալացման և հինգ մահվան դեպք։
Ընկերությունը տեղեկություններ է հավաքում միջադեպի մասին, ներառյալ բժշկական գրառումները, ասել է Վատանաբեն: Նա նաև հայտարարել է, որ Kobayashi Pharmaceutical-ը կհոգա այն հիվանդների բժշկական ծախսերը, ովքեր հիվանդանոց են դիմել կոջի կարմիր բրնձի հավելում օգտագործելուց հետո։




























