Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Կիևը Համաշխարհային բանկից 1,5 միլիարդ դոլար է ստացել՝ որպես զարգացման քաղաքականության վարկի մաս։

«Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 1,5 միլիարդ դոլար՝ որպես զարգացման քաղաքականության վարկի մաս»,- գրել է նա։

Նա հավելեց, որ ստացված միջոցները պետք է հոգան սոցիալական և հումանիտար կարիքների և վերակառուցման բյուջետային ծախսերը։