Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ Ալլա Պուգաչովային օտարերկրյա գործակալ ճանաչելու վերաբերյալ:

Ըստ «Аргументы и факты»-ի՝ դրա մասին հայտարարել է հակակոռուպցիոն նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը:

Բորոդինը նշել է, որ ներկայում գերատեսչությունը ստուգումներ է անցկացնում երգչուհու գործով։ Նա հրապարակել է արտիստին օտարերկրյա գործակալ ճանաչելու իր խնդրանքին Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանը։ Փաստաթղթում նշվում է, որ բողոքը կքննվի սահմանված կարգով։ 

«Պուգաչովային այժմ ստուգում են։ Այս պատմության մեջ ինձնից քիչ բան է կախված: Մնում է հետևել»,- շեշտել է նա։