Քննչական ծառայության գործակալները ներխուժել են Պերուի նախագահ Դինա Բոլուարտեի նստավայր, շուրջկալի ժամանակ, որն արտոնել էր գլխավոր դատախազությունը, տեղեկացրել է АР-ն։
Դինա Բոլուարտեի նկատմամբ վարվում է նախաքննություն շքեղ ժամացույցների հավաքածուի հետ կապված, որը նա ձեռք է բերել 2021թ. հուլիսին իշխանության գալուց հետո որպես փոխնախագահ եւ սոցիալայան ինտեգրման նախարար, իսկ հետո՝ 2022թ. դեկտեմբերին, որպես նախագահ։
Նա հայտնել էր, որ առնվազն մեկ Rolex իր սեփականն է եղել, որը ձեռք է բերել 18 տարեկանում, եւ ԶԼՄ-ներին կոչ է արել չխորանալ անձնական գործերի մեջ։
Ավելի վաղ գլխավոր դատախազ Խուան Վիլյենը քննադատել էր Բոլուարտեի խնդրանքը՝ երկու շաբաթով հետաձգել նրա ներկայանալը դատարան՝ ընդգծելով, որ նախագահը պարտավոր է համագործակցել քննության հետ։




























