Ռուսական զորքերը մարտի 30-ի գիշերը կամիկաձե դրոններով գրոհել են Պոլտավայի մարզը։ Հարվածի է ենթարկվել ենթակառուցվածքային օբյեկտ, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Պոլտավայի մարզի ղեկավար Ֆիլիպ Պրոնինի Թելեգրամին։

«Թշնամին հերթական անգամ գրոհել է մեր մարզը անօդաչու թռչող սարքերով։ Հարվածել են ենթակառուցվածքային օբյեկտի Պոլտավայի շրջանի տարածքում»- հայտնել է նա։

Պրոնինի խոսքով՝ գրոհի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան։