Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է, որ իր մարտիկները 10 գործողություն են իրականացրել իսրայելյան ռազմական օբյեկտների եւ զինվորների դեմ։ Վերջին գործողության ընթացքում, ուրբաթ օրը, շարժումը հաստատել է, որ իր մարտիկները հրթիռներով գրոհել են Ջալ ալ-Ալամ իսրայելական օբյեկտը եւ օկուպացիոն զինվորներին՝ վրեժ լուծելով սիրիական Դամասկոսի եւ Հալեպի դեմ իսրայելական վերջին ագրեսիայի համար, տեղեկացրել է Al Mayadeen-ը։
Նշվել է, որ շարժումը գրոհել է նաեւ «Մեթուլա» օբյեկտը, իսկ հետո անօդաչուով հարված է հասցրել իսրայելական մեքենային այդ նույն օբյեկտում։
«Հեզբոլլահի» ուժերը գրոհել են նաեւ «Աս-Սամակա» օբյեկտը օկուպացված լիբանանյան Քֆար-Չուբա բլուրներում՝ ռեակտիվ հրետանու օգնությամբ ուղիղ հարված հասցնելով։
«Հեզբոլլահի» մարտիկները նաեւ հրետանային հարված են հասցրել իսրայելական հետեւակին Հադաբ Յարուն շրջանում, ինչի հետեւանքով, առկա տվյալներով, վիրավորվել են զինծառայողներ, ինչպես նաեւ իսրայելական մեքենաներ Ալ-Մալիքիա շրջանում՝ ռեակտիվ հրետանու օգտագործմամբ։





























