Ռուսաստանը եւ Ուկրաինան տեղեկացրել են իրենց տարածքներին հասցված հարվածների մասին։

«Украинская правда» ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի հարավային եւ արեւելյան մարզերում օրվա մեջ երկրորդ անգամ օդային տագնապ է հայտարարվել։

«Մարտի 30-ի առավոտյան «կարմիր» են դարձել Պոլտավայի, Կիրովոգրադի, Խերսոնի, Նիկոլաեւի, Դոնեցկի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի մարզերը։

Զինվորականները տեղեկացրել են ռուսների կողմից բալիստիկ սպառազինության հնարավոր կիրառման մասին։

Ուկրաինացիներին խնդրում են մնալ անվտանգ վայրերում։

Ավելի ուշ հայտարարվել է եւս մեկ տագնապ։

ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովն իր հերթին տեղեկացրել է, որ Շեբեկինյան քաղաքային օկրուգում հրետակոծության է ենթարկվել Շեբեկինո քաղաքը, գրանցվել է 5 գրոհ։

«Տուժածներ չկան։ Վնասվել է էլեկտրագիծը։ Ներկա պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է։ Նովայա Տավոլժանկա գյուղում անօդաչուից պայթուցիկ սարք է նետվել։ Կա տուժած՝ մեկ տղամարդ փակ գանգուղեղային վնասվածքով եւ բեկորային վիրավորումներով այժմ հիվանդանոցում է, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Վնաասվել են երկու մասնավոր տներ, տնային տնետսություններ։ Բելյանկա գյուղում հակառակորդը գրոհել է կամիկաձե դրոնով։

Մուրոմ գյուղում անօդաչուից պայթուցիկ սարք է նետվել։ Շամինո գյուղի վրա 2 հրետանային արկ է նետվել, Տերեզովկա գյուղի վրա՝ 4 ականանանետային արկ։ Տերեզովկան ենթարկվել է նաեւ Ուկրաինայի ԶՈւ գրոհին երկու կամիկաձե դրոնների օգնությամբ։ Այս բնակավայրերում տուժածներ եւ ավերածություններ չկան»,- տեղեկացրել է Գլադկովը։

Նրա խոսքով՝ Յակովլեւի քաղաքային օկրուգում անօդաչուի գրոհի է ենթարկվել ենթակառուցվածքային օբյեկտ Տոմարովկա գյուղի մոտ։

«Ոչ ոք չի տուժել։ Տեղի է ունեցել չոր խոտի բռնկում 400 քառակուսի մետր մակերեսով։ Այն օպերատիվ կերպով մարվել է հրշեջ վերակարգերի կողմից»,- նշել է նա։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին տեղեկացրել է Բելգորոդի մարզում ավելի վաղ խփած ուկրաինական երկու անօդաչուների մասին։