Այսօր առավոտյան իսրայելական զորքերը խոցել են այն մեքենան, որը տեղափոխում էր ՄԱԿ դիտորդներին սահմանամերձ Ռմեյշ քաղաքից ոչ հեռու (Լիբանանի հարավ), տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով անվտանգության մարմիններում ունեցած երկու աղբյուրների։

Հարավային Լիբանանում ՄԱԿ խաղաղապահների UNIFIL առաքելությունը, որն ուղեկցում է տեխնիկական դիտորդներին, որոնք հետեւում են «երկնագույն գծին» Լիբանանի եւ Իսրայելի միջեւ սահմանին, առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Լուռ է նաեւ  Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ)։