17 ուղեւոր տուժել է, երբ բուլղարական զբոսանավը Դանուբ գետում կորցրել է կառավարումը եւ հարվածել ջրարգելակին Ավստրիայում, տեղեկացրել է տեղի apa տեղեկատվական գործակալությունը։ 11 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։

142 ուղեւորներ (որոնց մեծ մասը՝ Գերմանիայից) տեղափոխող նավը ժամանակավորապես կորցրել է էլեկտրոնային համակարգի սնուցումը եւ դարձել անկառավարելի՝ անցնելով նեղ ջրարգելակների միջով ուրբաթ, ժամը 21.45-ին։

Սնուցումն ավելի ուշ վերականգնվել էր։

Նավը թեթեւակի վնասվածքներ է ստացել եւ շարունակել նավարկությունը դեպի հաջորդ նավահանգիստ։ Էլեկտրասնուցման կորստի պատճառը հետաքննվում է։