Անհայտ անձինք զինված հարձակում են կատարել Լիբիայի Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) ղեկավար Աբդել Համիդ Դբեյբայի նստավայրի վրա։ Այս մասին տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ հարձակվողները կրակ են բացել ծովից, Տրիպոլիում գտնվող շենքը աննշան վնասվածքներ է ստացել, տուժածներ չկան։ Չկան տեղեկություններ այն մասին, թե արդյոք ինքը՝ Դբեյբան, հրաձգության ժամանակ նստավայրում է եղել։ Դեպքի վայր են մեկնում անվտանգության ուժերը։

Հարձակվողների անձի եւ մոտիվների մասին առայժմ չի նշվում։