Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկ Կայրաթ Սատիբալդիուլին Աստանայում դատի ժամանակ լիովին ընդունել է մեղքը փողերի լվացման մեջ, որոնք ստացել է հանցավոր ճանապարհով, տեղեկացրել է երկրի գերագույն դատարանը Թելեգրամ-ալիքում։
2022թ. սեպտեմբերին դատարանը Սատիբալդիուլիին դատապարտել էր վեց տարվա ազատազրկման հափշտակությունների մասին գործով։ Ուստի երկուշաբթի նա դատավարությանը միացել է օնլայն-ռեժիմով։
«Աստանայի քրեական գործերի միջշրջանային դատարանում տեղի է ունեցել Կայրաթ Սատիբալդիուլիի քրեական գործի գլխավոր դատավարությունը փողերի լվացման վերաբերյալ, որոնք խոշոր չափերով ստացվել են հանցավոր ճանապարհով։ Ներկայացված մեղադրանքը նա լիովին ընդունել է»,- նշվել է Ղազախստանի գերագույն դատարանի Թելեգրամ-ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Նախնական լսումների ժամանակ պաշտպանությունը հայտարարել է միջնորդության մասին ընթացակարգային համաձայնագրի վերաբերյալ, մեղքի ընդունման եւ անօրինական ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձման գործարքի ձեւով։ «Դատարանն այս առնչությամբ ժամանակ է տվել ընթացակարգային համաձայնության կնքման հարցը լուծելու համար։ Դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով»,- նշվել է հաղորդագրությունում։
Մինչդատական քննության շրջանակում Ղազախստանի բյուջե է փոխանցվել մոտ 284 մլն դոլար, որոնք բռնագանձվել են Սատիբալդիուլիից։ Պետությանն է վերադարձվել նաեւ 942 հեկտար հող։





























